Պարզ և թափանցիկ գներ.
Ամեն ինչ ներառված է:
Մեկանգամյա վճար: Առանց թաքնված վճարների ու ամսական բաժանորդագրությունների: Փաթեթն իր մեջ ներառում է քարտը, պրոֆիլն ու կառավարման համակարգը:
Անհատական
Այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են ներկայանալ ժամանակակից ու հիշվող ոճով:
- TapTag NFC քարտ (սև կամ սպիտակ)
- Թվային պրոֆիլ 3 լեզվով (HY / EN / RU)
- Անհատական QR կոդ քարտի վրա
- Քարտի անվճար ակտիվացում
- Կառավարման էջ՝ վիճակագրությամբ
Բիզնես
Բիզնեսի սեփականատերերի և ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են ունենալ բրենդավորված քարտ:
- Ներառում է «Անհատական» փաթեթի ամբողջ ֆունկցիոնալը
- Ընկերության լոգոյի տպագրություն քարտի վրա
- Էջի և քարտի հարմարեցում բրենդի գույներին
- Ընկերության տվյալների և կայքի ինտեգրում
- Առաջնահերթ աջակցություն
Թիմերի համար
Ձեր թիմի յուրաքանչյուր աշխատակից ստանում է անհատական պրոֆիլ՝ ընկերության միասնական ոճի ներքո:
- Ներառում է «Բիզնես» փաթեթի ամբողջ ֆունկցիոնալը
- Միասնական բրենդային դիզայն ողջ թիմի համար
- Առանձին պրոֆիլ և էջ ամեն աշխատակցի համար
- Հատուկ զեղչված գներ՝ սկսած 3 քարտից
- Օգնություն համակարգի ներդրման և լրացման հարցում
Բիզնեսի և թիմերի համար
Մեկ բրենդ:
Յուրաքանչյուր հանդիպում:
Ձեր ընկերության լոգոն և բրենդային գույները կիրառվում են ֆիզիկական քարտի վրա (սև կամ սպիտակ հիմքով) և արտացոլվում թիմի յուրաքանչյուր անդամի օնլայն պրոֆիլում: Ամեն աշխատակից կառավարում է իր սեփական էջն ու ստացված հայտերը՝ միաժամանակ պահպանելով ընկերության միասնական, պրոֆեսիոնալ և ճանաչելի ոճը յուրաքանչյուր գործնական հանդիպման ժամանակ:
Բրենդավորված քարտեր — լոգո, գույներ և անհատական տվյալներ յուրաքանչյուր աշխատակցի համար:
Առանձին պրոֆիլներ — յուրաքանչյուրն ինքնուրույն է հետևում իր էջի դիտումներին ու հայտերին:
Սկսած 19,000 ֏-ից — հատուկ գնային առաջարկ 3 և ավելի քարտ պատվիրելու դեպքում:


ՀՏՀ
Հաճախ տրվող հարցեր գների մասին
Սա մեկանգամյա՞ վճար է, թե՞ ունի ամսական վճարներ:+
Վճարումը կատարվում է ընդամենը մեկ անգամ: Գինը ներառում է քարտը, ակտիվացումը և թվային պրոֆիլն իր կառավարման համակարգով: Ոչ մի ամսական կամ թաքնված ավելորդ վճար չկա:
Ի՞նչ անել, եթե փոխեմ աշխատանքս կամ կոնտակտային տվյալներս:+
Ուղղակի մուտք գործեք ձեր անձնական էջ և փոխեք տվյալները: Քարտը կապված է ձեր օնլայն պրոֆիլին, ինչի շնորհիվ այն երբեք չի հնանում. նոր քարտ տպելու կարիք չկա:
Արդյո՞ք դիմացինին անհրաժեշտ է ունենալ հատուկ հավելված:+
Ոչ, հավելվածի կարիք չկա: NFC հպումն աշխատում է բոլոր ժամանակակից iPhone և Android հեռախոսներում, իսկ QR կոդը՝ սովորական տեսախցիկով: Ձեր պրոֆիլը միանգամից բացվում է հեռախոսի բրաուզերում:
Հնարավո՞ր է պատվիրել քարտը մեր ընկերության լոգոյով:+
Այո, իհարկե։ «Բիզնես» և «Թիմային» փաթեթները ներառում են ձեր լոգոյի տպագրությունը և բրենդային գույների կիրառումը թե՛ քարտի, թե՛ օնլայն պրոֆիլի վրա: Քարտերի հիմքը լինում է մատային սև կամ սպիտակ:
Ինչպես է որոշվում Թիմային փաթեթի գինը:+
3 և ավելի քարտ պատվիրելու դեպքում մեկ քարտի արժեքը դառնում է 19,000 ֏: Ամեն աշխատակից ստանում է իր անձնական էջն ու վահանակը՝ ձեր միասնական բրենդի ներքո: Ավելի մեծ թիմերի դեպքում կապվեք մեզ հետ՝ անհատական առաջարկ ստանալու համար:
Ո՞ր լեզուներով կարող է լինել օնլայն պրոֆիլը:+
Հայերեն, անգլերեն և ռուսերեն: Ձեր էջի այցելուները կարող են հեշտությամբ փոխել լեզուն հենց պրոֆիլից, իսկ դուք կառավարում եք բոլոր 3 լեզուների տարբերակները մեկ ընդհանուր վահանակից:
Պատվիրեք ձեր TapTag-ն այսօր
Նշեք ձեր անունը, ընտրեք տարբերակը, իսկ մնացած կազմակերպչական հարցերը մենք կհոգանք:
Կապվել մեզ հետ պատվերի համար